տուն Սպորտ ԱՄՆ-ն դարձել է բասկետբոլի աշխարհի չեմպիոն

ԱՄՆ-ն դարձել է բասկետբոլի աշխարհի չեմպիոն

107
0

15fiba2-master675

ԱՄՆ բասկետբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։ Երեկ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում ամերիկացիները 129։92 (35:21, 32:20, 38:26, 24:25) հաշվով ջախջախել են սերբերին։

Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը դարձել է աշխարհի հնգակի չեմպիոն՝ այս ցուցանիշով հավասարվելով սերբերին (հարավսլավցիներին)։ Մինչ այդ ԱՄՆ-ն չեմպիոն էր դարձել 1954, 1986, 1994 և 2010 թվականներին։ Ամերիկացիների կազմում արդյունավետությամբ աչքի է ընկել Իրվինգը (26+4փոխանցում)։ Սերբերից լավագույնը Բյելիցան էր (18+4 փոխանցում)։