ԱՄՆ-ն չի պատրաստվում Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով հետախուզական տվյալներ կիսել: Այս մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը:
«Մենք ռուսների հետ հետախուզական տեղեկատվություն կիսելու ծրագրեր չունենք»,- ասել է Քուքը:
ՌԻԱ Նովոստիի-ի փոխանցմամբ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին ի պատասխան՝ Ռուսաստանը սկսել է այդ երկրում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնել: Մինչդեռ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հարվածներ է հասցնում 2014 թվականի սեպտեմբերից՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ իր գործողությունները չհամակարգելով սիրիական իշխանությունների հետ:
Ավելի վաղ Ռուսաստանը, Իրանը, Իրաքն ու Սիրիան Բաղդադում ընդհանուր տեղեկատվական կենտրոն են ստեղծել՝ ԻՊ-ի դեմ պայքարը համակարգելու համար: