տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել թուրքական Ինջիրլիք ռազմաբազան իսլամիստների դեմ պայքարն արդյունավետ...

ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել թուրքական Ինջիրլիք ռազմաբազան իսլամիստների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար

69
0

incirlik-air-base

Թուրքիայի կողմից ամերիկյան օդուժին լավագույն աջակցությունը կլիներ Ինջիրլիկ ռազմաբազայի տրամադրումն իսլամական պետության դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է Պենտոգոնի ղեկավար Չաք Հեյգելը Կոլումբիա կատարած այցի ժամանակ։

Նա նշել է, որ ռազմաբազան կարելի է օգտագործել նաև Սիրիայի չափավոր ընդդիմությանն աջակցելու համար։ «Անկարան ունի ռազմական ներուժ, ինչը օգտակար կլինի ԻՊ-ի դեմ պայքարում», — ասել է Հեյգելը։

Նրա խոսքերով՝ ներկայում Թուրքիան ակտիվ պահանջում է, որպեսզի թուրք-սիրիական սահմանային գոտում հաստատվի անվտանգության գոտի, սակայն հիմա ԱՄՆ-ն այդ հարցը լուրջ չի քննարկում, թեպետ հետագայում չի բացառել նման հնարավորությունը։