տուն Լուրեր ԱՄՆ կոնգրեսականները բանաձև են ներկայացրել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման մասին

ԱՄՆ կոնգրեսականները բանաձև են ներկայացրել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման մասին

102
0

ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Գուս Բիլիրակիսը, Փիթեր Քինգը, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որն ընդգծում է Հայաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների կարևորությունը: Այս մասին տեղեկանում ենք կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի կայքից:

Բանաձևը ճանաչում է նաև 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար խորհրդարանական ընտրությունները, որի շնորհիվ կայացավ իշխանության փոխանցումը:

«Հայաստանը կարևոր հանգրվանում է, որտեղ ԱՄՆ աջակցությունը կարող է օգնել խրախուսելու ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության ինստիտուտները»,- ասել է  Փալոնեն: