Վաշինգտոնին չի հաջողվել ոչնչացնել «Խորասան» խմբավորման պարագլուխներին Սիրիայում իսամիստների դիրքերը ռմբակոծելու ժամանակ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Աղբյուրի համաձայն՝ Պենտագոնը հույս ուներ, որ օդային ռմբկոծության ժամանակ կսպանվեն քուվեյթցի Մուհսեն Ալ-Ֆադլին և Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող ահաբեկիչ Դևիդ Դրյուժոնը։ Վաշինգտոնի տվյալներով՝ նրանք դեռ ողջ են, և, հնարավոր է, հիմա ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում ԱՄՆ-ում։ Չի բացառվում, որ նրանք կարող է վիրավորված լինեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսից ամերիկյան օդուժը ռմբակոծում է ոչ միայն Իրաքում իսլամիստների դիրքերը, այլ նաև Սիրիայում։