ԱՄՆ-ի տնտեսության զարգացման տեմպերը երրորդ եռամսյակում գերազանցել են բոլոր կանխատեսումները: Համաձայն պաշտոնական տվյալների՝ երկրի ՀՆԱ-ն 3 ամսվա ընթացքում աճել է 5%-ով՝ կանխատեսվող 3,9%-ի փոխարեն:
Սա վերջին 11 տարվա ընթացքում ամերիկյան տնտեսության աճի ամենաբարձր տեմպն է և կապված է սպառողական ծախսերի նկատելի ավերացման հետ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն երկրորդ քառորդում կազմել է 4,6%:
Հիշեցնենք, որ այս ֆոնի վրա աճ են գրանցել ֆոնդային ինդեքսները: Երևանի ժամանակով 19:00-ին Dow Jones-ը աճել էր 0,33, NASDAQ-ը՝ 0,16, իսկ S&P 500-ը՝ 0,18%-ով: