տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի տանկերը՝ Ռուսաստանի սահմանին

ԱՄՆ-ի տանկերը՝ Ռուսաստանի սահմանին

97
0

72871_src

ԱՄՆ-ը մտադիր է 2015թ. շուրջ 150 տանկ եւ զրահապատ ավիափոխադրող տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում եւ Արեւմտյան Եվրոպայում,- հայտարարել է գեներայլ լեյտենանք Բեն Հոջեսը,- հաղորդում է France Press գործակալությունը։

«Զորքերը կժամանեն, կմասնակցեն զորավարժություններին եւ կվերադառնան»,- հայտարարում է Հոջեսը։

Նա նաեւ նշել է, որ 50 միավոր զրահատեխնիկա արդեն տեղավորված է, մնացած 100 М1 Abrams տանկերը եւ Bradley մարտական զրահապատ մեքենաները կտեղակայվեն Գերմանիայի «դիրքերում» եւ մեկ այլ տեղում, որպեսզի ԱՄՆ զինվորականները կարողանան զինավարժություններ անցկացնել ՆԱՏՕ-ի զորքերի հետ։ «Ես պատրաստվում եմ տարբերակներ ուսումնասիրել՝ տեխնիկայի տեղադրման հետ մեկտեղ… հնարավոր է Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում եւ նման այլ վայրերում»,- հավելել է զինվորականը։

Զրահատեխնիկայի տեղակայումը կատարվում է «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) գործողության շրջանակներում։