ԱՄՆ-ի պաշտապանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել ուժի դիրքից. Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանն ասել է Մեթիսը:
«Մենք նախկինի պես բաց ենք Մոսկվայի հետ գործընկերային հարաբերությունների վերականգնման հնարավորությունների համար, սակայն մենք մեր սպասումներում մնում ենք իրատես և մեր դիվանագետներին ապահովում ենք բանակցություններն ուժի դիրքից վարելու հնարավորությամբ: Մենք պատրաստ չենք հրաժարվել դաշինքի արժեքներից և թույլ տալ Ռուսաստանին իր գործողություններով ավելի բարձր խոսել, քան այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: