տուն Լուրեր ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները 2008-ից հետո ժողովրդականության ցուցանիշով 2-րդն են. FT

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները 2008-ից հետո ժողովրդականության ցուցանիշով 2-րդն են. FT

99
0

trump-y-fox-segundo-enfoque

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնք ժողովրդականության ցուցանիշով համարվում են երկրորդը` 2008-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնց արդյունքում դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման դարձավ Նահանգների ղեկավար. գրում է The Financial Times թերթը:

Աղբյուրը նշում է, որ Դոնալդ Թրամփը տպավորիչ հաղթանակ տարավ Հիլարի Քլինթոնի նկատմամբ` մարտահրավեր նետելով հանրապետական և դեմոկրատական քաղաքական էլիտային իր պոպուլիստական Make America Great Again անվանումը կրող շարժումով:

ԱՄՆ-ի ընտրությունների հեռարձակմանը հետևել է մոտ 71,43 մլն մարդ, ինչի մասին են վկայում ամերիկյան Nielsen հետազոտական կենտրոնի տվյալները: Ըստ տվյալների` առավել մեծ ժողովրդականություն վայելող հեռուստաալիքը դարձել է Fox News-ը, որին հետևել է շուրջ 12 մլն քաղաքացի, CNN-ին` 11,2 մլն: