Ռուսաստանը չի կասկածում, որ ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմությանը մատակարարվող զինամթերքի մի մասն ընկնում է ահաբեկիչների ձեռքը, հաղորդում է RIA Novosti-ն:
Դրա մասին հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. «Մենք, անկեղծ ասած, կասկած անգամ չունենք, որ այդ զինամթերքի զգալի մասն ընկնում է հենց ահաբեկիչների ձեռքը»,- հայտարարել է Լավրովը: