տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի կին սենատորները կոչ են արել ազատել Լեյլա Յունուսին եւ Խադիջա Իսմայիլովային

ԱՄՆ-ի կին սենատորները կոչ են արել ազատել Լեյլա Յունուսին եւ Խադիջա Իսմայիլովային

65
0

senatԱՄՆ-ի Սենատի արտասահմանյան հարցերի կոմիտեում որոշում է ներկայացված, որը կոչ է անում հասնել աշխարհի կին քաղբանտարկյալների ազատ արձակմանը՝ ներառյալ Ադրբեջանում բանտարկված Խադիջա Իսմայիլովային եւ Լեյլա Յունուսին։

Փաստաթուղթը ներկայացրել են ԱՄՆ-ի բոլոր 20 կին սենատորները, տեղեկացնում է contact.аz-ը։

Որոշումը նախաձեռնել է սենատոր Քելլի Այոտը եւ լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուըրի ջանքերին՝ ազատ արձակել անհիմն կերպով ձերբակալված եւ դատապարտված 20 կին քաղբանտարկյալներին։

«Մեր ուղերձը պարզ է. համաշխարհային առաջնորդն ու կառավարությունները պիտի աջակցեն կանանց ու նրանց բանտ չնետեն», – ասվում է որոշման մեջ։