ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների վերականգնման բանակցություններում կա մեծ առաջընթաց։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Վաշինգտոնում Կուբայի պատվիրակության ղեկավարին։
Դիվանագետ Ջոզեֆինա Վիդալը հիշեցրել է, որ պաշտոնական Հավանան պնդում է, որպեսզի Կուբային հանեն ԱՄՆ պետքարտուղարության կողմից սահմանված սև ցուցակից, որում ընդգրկված են «ահաբեկչությունը ֆինանսավորող երկրներն»՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարության։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա շաբաթներին կգրանցվի նոր առաջընթաց։
Ավելի վաղ, Բարաք Օբաման հայտարարել է, որ ցանկանում է վերաբացել դեսպանատները Վաշինգտոնում և Հավանայում մինչև Ամերիկաների գագաթնաժողովը, որը կայանալու է ապրիլի 10-11-ին։