տուն Լուրեր ԱՄՆ հետախուզությունը կարող է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի փաստաթղթերը

ԱՄՆ հետախուզությունը կարող է գաղտնազերծել սեպտեմբերի 11-ի փաստաթղթերը

90
0

4231546

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաընկերության եթերում ասել է, որ ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերը ներկայումս ուսումնասիրում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը վերաբերող նյութերն ու  հնարավոր է՝  այդ փաստաթղթերը գաղտնազերծելու և հրապարակայնացնելու համաձայնություն տա:
«Ինչքանով ես հասկանում եմ, Քլեփերը մոտ է այդ աշխատանքի ավարտին»,- ասել է Օբաման: Նրա կարծիքով ամենակաևորն այն է, որ հրապարակված փաստաթղթերը չվնասեն ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:
Հաղորդավարի այն հարցին, թե արդյո՞ք նա այդ 28- էջանոց հաշվետվությունը չի կարդացել, նախագահը պատասխանել է, որ նա պատկերացում ունի այն մասին,թե ինչ է գրված այնտեղ: