Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններում վերսկսվել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին. հաղորդում է EADaily.com-ը:
Հայտարարության մեջ ասված է, որ վիզաների տրամադրումը լինելու է սահմանափակ քանակով:
ԱՄՆ-ը Թուրքիայից երաշխիքներ է ստացել, ըստ որի՝ դեսպանատան մնացած ամերիկացի աշխատողները չեն ձերբակալվի իրենց պարտականությունները կատարելիս: Բացի այդ, ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ իր աշխատակցի ազատ արձակման նպատակով կշարունակի բանակցություններ վարել Թուրքիայի հետ:
Երկու երկրների միջև վիզաների տրամադրումը դադարեցվել էր Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորումից հետո: