տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը փորձել է օդային հարվածներ հասցնել Իսլամական պետության ղեկավարներին

ԱՄՆ-ը փորձել է օդային հարվածներ հասցնել Իսլամական պետության ղեկավարներին

72
0

1025756403

ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի ինքնաթիռները Իրաքի տարածքում օդային հարվածներ են հասցրել, որոնք, ենթադրաբար, պետք է ոչնչացնեին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների առաջնորդներին:

Reuters-ի փոխանցմամբ՝ հարվածներն ուղղված էին այն վայրին, որտեղ հավաք էին անցկացնում կազմակերպության առաջնորդները, այդ թվում՝ Իսլամական պետության խալիֆ և էմիր Աբու Բաքր ալ Բաղֆադին: Առաջնորդների ոչնչացման մասին պաշտոնական տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: