տուն Լուրեր ԱՄՆ-ը պետք է դադարի սուր փայտով բոթել ռուսական արջին. The Independent

ԱՄՆ-ը պետք է դադարի սուր փայտով բոթել ռուսական արջին. The Independent

161
0

6babae07fb6b16fd5fa697ef5ac73

Ռուսաստանի հետ հաշտվելու համար, Միացյալ Նահանգները պետք է դադարի «սուր փայտով բոթել արջին». ԱՄՆ-ի  նման վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկիրը դեռևս «թափառում է սառը պատերազմի հոգեբանական լաբիրինթոսում»: Այս մասին գրում է The Independent պարբերականը:

Պարբերականի թղթակից Մեթյու Նորմանն իր հոդվածում մեջբերել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի արտահայտությունն այն մասին, որ «ռուսներին ելք է հարկավոր և առաջընթացի ուղի»:

Հոդվածի հեղինակը գրում է. «Իհարկե, ռուսներին ելք է հարկավոր, ոչ միայն Սիրիայի հարցում: Խնդիրն այն է, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է գտնել և առաջարկել այդ ելքը Ռուսաստանի համար՝ առանց իրեն բնորոշ արհամարհանքով ու բարեհաճությամբ, որն անխուսափելիորեն «ռուսներին դեպի անկյունը կքշի»:

Նորմանն անդրադարձել է Պուտինին և գրել. «Իհարկե, միայն ժխտողական տրամադրվածությամբ մոլագար-ստալինիստը չի դատապարտի Պուտինի՝ մարդու իրավունքների նկատմամբ արհամարհանքը: Սակայն անհրաժեշտ չէ սիրել այդ մարդուն ու նրա մեթոդները, որպեսզի արժանապես գնահատվի ԻՊ-ին ոչնչացնելու աշխատանքների անհրաժեշտությունը»: