ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ներկայիս միջուկային համաձայնագրի հիման վրա ԱՄՆ-ը կարող է Իրանին նոր համաձայնագիր առաջարկել. հաղորդում է NTV-ն:
Թիլերսոնի հաղորդմամբ՝ Վաշինգտոնը կշարունակի համագործակցել 2015-ին Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի մասնակից պետությունների հետ: Նոր համաձայնագիրը կվերաբերի, մասնավորապես, Իրանի հրթիռային ծրագրին:
Պաշտոնյայի խոսքով՝ երկրորդ համաձայնագիրն ավելի պարտավորեցնող կլինի: