տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը կարևորում է ղարաբաղյան հակամարտության հետագա սրացման կանխումը. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը կարևորում է ղարաբաղյան հակամարտության հետագա սրացման կանխումը. պետքարտուղարություն

112
0

JUN_26_12_DAS_EricRubin

Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին անհրաժեշտ է վերահաստատել լուծմանը խաղաղ հասնելու իրենց հավատարմությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով խորհրդականի օգնական Էրիկ Ռուբինը` ելույթ ունենալով Բրուքինգսի համալսարանում:

Ռուբինը նշել է, որ խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:

«… Բոլոր այլընտրանքներն այնքան սարսափելի են, որ նույնիսկ դրանց քննարկելու կարիքը չկա», — ասել է Ռուբինը: Նա շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին Միացյալ Նահանգներն աջակցում են կարգավորման գործընթացին: Էրիկ Ռուբինը հատուկ նշել է, որ այս համատեքստում առավել կարևոր է հետագա սրացումները կանխելը: