Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս չի պլանավորում իր զինվորականններին գործուղել Ուկրաինա, որպեսզի վերջիններս վերապատրաստեն ազգային գվարդիայի մարտիկներին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Այս մասին հայտարարել է Եվրոպայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:
«Դասընթացները հետաձգվում են, բայց Եվրոպայում գտնվող զինված ուժերը պատրաստ են կատարել առաջադրված մարտական խնդիրը, եթե կառավարությունը նման որոշում կայացնի»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ը պաշտոնական Կիևի հետ ռազմական փոխգործակցութան շրջանականերում մարտի սկզբին ռազմական գործի շուրջ 300 մասնագետ կգործուղի Ուկրաինա: