տուն Լուրեր ԱՄՆ-ը 10 մլն դոլար կհատկացնի Կոլումբիային

ԱՄՆ-ը 10 մլն դոլար կհատկացնի Կոլումբիային

108
0

original

Միացյալ Նահանգները 10 մլն դոլար կհատկացնի Կոլումբիայի իշխանություններին՝ տարածքների ականազերծման և պայթուցիկ սարքերի վնասազերծման նպատակով, որոնք FARC խմբավորման հետ տարիներ շարունակ ձգվող հակամարտության հետևանքներն են: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ կողմերի համագործակցության հարցը քննարկվել է երկրների պաշտպանության նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: