տուն Լուրեր ԱՄՆ դատարանը Թրամփին թույլ չի տվել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել

ԱՄՆ դատարանը Թրամփին թույլ չի տվել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել

100
0

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ուժի մեջ թողնել նախկին վճիռը, ըստ որի արգելվում է Պենտագոնի բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում։ Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը։

Դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձել էր վիճարկել Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատարանի որոշումները, որոնք ընդունվել էին մայիս-հունիսին:

Դրանցում նշվում էր, որ ԱՄՆ վարչակազմը չի կարող բյուջեից միջոցներ տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար՝ առանց ԱՄՆ-ի Կոնգրեսի համաձայնության։

Դատարանի վճռում նաեւ նշվում  է, որ տվյալ միջոցներին վերաբերող որոշումները պետք է ընդունեն ԱՄՆ-ի Կոնգրեսի օրենսդիրները։ ԱՄՆ նախագահը նշված միջոցների՝ 2,5 մլն դոլարի ձեռքբերմանը հասել է Պենտագոնի միջոցով։