տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ բնակիչները Հելոուինի տոնին պատրաստվելու համար ծախսել են ավելի քան 7 մլրդ...

ԱՄՆ բնակիչները Հելոուինի տոնին պատրաստվելու համար ծախսել են ավելի քան 7 մլրդ դոլար

133
0

 

Two JacksEnlarged

ԱՄՆ բնակիչները հոկտեմբերի 31-ին նշվող Հելոուինի տոնին պատրաստեվելու համար ծախսել են ավելի քան 7 մլրդ դոլար։ Այս տվյալներկ ներկայացրել է ԱՄՆ մանրածախ առեւտրի ազգային դաշնությունը։ Գումարի հիմնական մասը ծախսվել է տոնական հանդերձանքի վրա։ Այդ տոնին ամերիկացիները հիմնականում կրում են զոմբիների, վհուկների, վամպիրների, կմախքների եւ այլ սարսափելի կերպարների հագուստներ։

Այս տարի հատկապես ժողովրդականություն է վայելում արքայադուստր Էլզայի հագուստը «Սառը սիրտը» մուլտֆիլմից եւ Մալեսիֆենտա կախարդուհու զգեստը համանուն ֆիլմից, որտեղ գլխավոր դերը կատարում է Անջելինա Ջոլին։