տուն Լուրեր Ամիրյանը՝ Օպերայի կրճատումների մասին (տեսանյութ)

Ամիրյանը՝ Օպերայի կրճատումների մասին (տեսանյութ)

84
0

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը կադրային փոփոխությունների անվան ներքո ազատվում է լավագույն մասնագետներից` նրանց փոխարեն նշանակելով իր թիմակիցներին: Այս մասին Araratnews.am-ը գրել էր դեռեւս նախորդ ամիս, որից հետո թատրոնի  ընդհանուր կառավարման գծով տնօրենի արդեն նախկին տեղակալ Նարեկ Անտոնյանը հայտնել էր, որ իրենց աշխատանքից ազատվելու ծանուցում են ներկայացրել, սակայն առանց որեւէ պատճառաբանության: Հետո արդեն թատրոնի մի խումբ աշխատակիցներ բոյկոտեցին ներկայացումներից մեկը` բեմ չբարձրանալով:

Այսօր ԱԺ-ում Araratnews.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, լուծվեց Օպերայում ստեղծված խնդիրը: Ի պատասխան նախարարը նշեց, թե այն աշխատողները, ովքեր թույլ են տվել խախտում, պատժվել են: Արմեն Ամիրյանը նշեց, թե կադրային կրճատումները անօրինական չեն, եւ որ նախկինում աշխատակազմը ուռճացված է եղել:

Արմեն Ամիրյանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը վայելում է Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանավորությունը եւ կադրային փոփոխություններ իրականացնում սեփական հայեցողությամբ:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: