Արժույթի միջազգային հիմանդրամի ղեկավար Քրիստին Լագարդը մերժել է Հունաստանին վարկերի վերադարձման ժամկետի հետաձգման հայտը։ Այս մասին գրում է The Financial Times-ը։
«Ելույթ ունենալով ԱՄՀ-ի գարնանային նստաշրջանի ժամանակ Վաշինգտոնում՝ Լագարդը հաստատել է, որ ինքը Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսին բացատրել է հիմնադրամի քաղաքականությունը, որով այն մերժում է վճարման ժամկետի հետաձգումը, քանի որ Աթենքն այս ամիս ոչ պաշտոնապես դիմել է վճարումների համար լրացուցիչ ֆինանսական օժանդակության համար», — գրում է թերթը։
Ըստ Լագարդի՝ ինքը հունական կողմից կոչ է արել ջանք գործադրել՝ ապահովելու հունական տնտեսության բարեփոխումները, որը վստահություն կներշնչի, այլ ոչ թե ձգտել գործարքի, որի դեպքում վարկատուները կհետաձգեին 7.2 մլրդ եվրոյի վճարման ժամկետը։