տուն Լուրեր Ամերիկյան ոստիկանությունը շրջափակել է ՌԴ-ի հյուպատոսության շենքը

Ամերիկյան ոստիկանությունը շրջափակել է ՌԴ-ի հյուպատոսության շենքը

106
0

1501508166

Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ծառայողական հատվածը վերահսկում են ԱՄՆ-ի իշխանությունները և այն շրջափակված է ոստիկանության կողմից. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է գլխավոր հյուպատոս Սերգեյ Պետրովը:

«Այժմ հյուպատոսության ծառայողական հատվածը վերահսկվում է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից, այն շրջափակված է ոստիկանության կողմից»,- ասել է Պետրովը:

Նա ընդգծել է, որ «բնակելի հատվածում շարունակում են ապրել աշխատակիցները, սակայն նրանց  մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ է տրվել»: Ժամկետը սահմանվել է ԱՄՆ-ի իշխանությունների կողմից: