տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան օդուժը զենք, զինամթերք և դեղամիջոցներ է նետել Քոբանիում քուրդ զինյալներին

Ամերիկյան օդուժը զենք, զինամթերք և դեղամիջոցներ է նետել Քոբանիում քուրդ զինյալներին

120
0

resizer

ԱՄՆ օդուժը զենք, զինամթերք և դեղամիջոցներ է նետել ինքնաթիռներից քուրդ ապստամբներին, որոնք պաշտպանում են Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորումից։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ օդուժի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը։ Հաղորդում է Reuters գործակալությունը։

«C-130 տրանսպորտային ինքնաթիռները զենքի և հումանիտար օգնության մի քանի արկղ են նետել քուրդ զինյալներին՝ ի լրումն այն պաշարների, որոնք թույլ են  տալիս ապահովել իսլամիստների դեմ պայքարը», — ասվում է հաղորդագրության մեջ։ NBC հեռուստաալիքը նշում է, որ օպերացիային մասնակցել է երեք ինքնաթիռ, նրանք չեն հանդիպել դիմադրություն ոչ օդից, որ ցամաքից։

Հիշեցնենք, որ ամերիկյան օդուժը երկու շաբաթ է, ինչ ռմբակոծում է Սիրիայի Քոբանի քաղաքի մերձակայքը՝ զգալի վնասներ հասցնելով իսլամիստներին։