տուն Քաղաքական Միջազգային Ամերիկյան օդանավը «Թալիբանն» է կործանել

Ամերիկյան օդանավը «Թալիբանն» է կործանել

111
0

c130-runway

«Թալիբան» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Աֆղանստանի արևելքում ամերիկյան Lockheed C-130 Hercules ռազմական ուղևորատար օդանավի կործանման պատասխանատվությունը, հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:

Պենտագոնի նախնական հայտարարության համաձայն` օդանավը թշնամու կրակից չէր կործանվել:

Հիշեցնենք, որ օդանավի կործանման հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնցից 6-ը զինվորական են, իսկ մյուս  5-ը` քաղաքացիականներ, որոնք պայմանագրային հիմունքներով աշխատում էին ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայում: