Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հարցազրույց կցուցադրի ամերիկացի մի զինվորականի հետ, ով մասնակցել է աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի սպանությանը Պակիստանում։ Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռուստաալիքը պատրաստել է վավերագրական ֆիլմ, որը կցուցադրվի նոյեմբերի 11-ին։ Ֆիլմում զինվորականը կհայտնի իր անունն ու ազգանունը։
Հիշեցնենք, որ Բեն Լադենը սպանվել էր 2011 թվականի մայիսին։