ԱՄՆ-ի՝ վոլեյբոլի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Իտալիայում կայացած առաջնությունում իտալուհիները 3։1 հաշվով (27։25, 25։20, 16։25, 26։24) առավելության են հասել չինուհիների նկատմամբ։
Ամերիկյան վոլեյբոլի պատմության ընթացքում ամերիկուհիները երկու անգամ նվաճել են աշխարհի առաջնության արծաթե մեդալներ (1967, 2002) և երկու անգամ՝ բրոնզե մեդալներ (1982, 1990)։