տուն Լուրեր Ամերիկահայ արվեստագետն արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի մրցանակին

Ամերիկահայ արվեստագետն արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի մրցանակին

95
0

10

Ամերիկահայ արվեստագետ Նորիկ Աստվածատուրովն արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի  մրցանակին՝ ճանաչվելով Ազգային ժառանգության անդամ:

«Ասպարեզը» հայտնում է, որ նա պատվի կարժանանա սեպտեմբերի 14-ին ԱՄՆ մայրաքաղաքում անցկացվելիք հատուկ միջոցառման ընթացքում: Armenianweekly.com-ի հաղորդմամբ՝ արվեստագետը կստանա 25 հազար դոլար:

Աստավածատուրովը մշակում է մետաղե թիթեղի (պղինձ, բրոնզ,գերմանական արծաթ, երբեմն ոսկ) երկու կողմն էլ, օգտագործում է կիսաթանկարժեք քարեր, օրինակ՝  ամետիստ, փիրուզ, նռնաքար, բնական ագաթ՝ ստեղծելով դեկորատիվ արվեստի  գործեր:

Նորիկ Աստվածատուրովի ստեղծած իրերը, այդ թվում ոսկերչական զարդերի արկղերի և սրբապատկերներ, օգնում  են հայկական սփյուռքին պահպանելու իրենց ազգային ինքնությունն ու հիշելու իրենց պատմությունը:

Նորիկ Աստվածատուրովն (ծնված 1947 թ.) իր ընտանիքի հետ  1992 թվականին Բաքվից փախել է ԱՄՆ՝ որպես փախստական: