տուն Լուրեր Ամերիկացիների կեսից ավելին պատրաստ է քվեարկելու Հիլարի Քլինթոնի օգտին. հարցում

Ամերիկացիների կեսից ավելին պատրաստ է քվեարկելու Հիլարի Քլինթոնի օգտին. հարցում

72
0

XndBzJT9L4cclwYAhZIPnw

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկելու քաղաքացիների 51 տոկոսը, եթե նրանք ընտրելու լինեին Հիլարի Քլինթոնի և Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի միջև` այս մասին են վկայում NBC հեռուստաալիքի և SurveyMonkey ընկերության կողմից անցկացված ամենշաբաթյա հարցման արդյունքները։

Չորս թեկնածուների միջև ընտրության դեպքում (Հիլարի Քլինթոն, Դոնալդր Թրամփ, «Կանաչների» թեկնածու Ջիլ Սթայն և Լիբերտարիանական կուսակցության ներկայացուցիչ Գերի Ջոնսոն) Քլինթոնին կողմ է արտահայտվել միայն 44 տոկոսը։ Այդուհանդերձ, այդ դեպքում ևս հանրապետական Թրամփը նրանից հետ է մնացել (38 տոկոս):

Քլինթոնը իր մրցակցից առաջ է 10 տոկոսով, ինչը 2 տոկոսով ավելի է անցյալ շաբաթվա հարցման արդյունքներից։ Այս շաբաթ դեմոկրատ թեկնածուին հաջողվել է իր կողմը գրավել ոչ բարձրագույն կրթությամբ անձանց: Նախկինում այդ խմբի ներկայացուցիչների մեծ մասն աջակցում էր Թրամփին։

Հարցումն անցկացվել է օգոստոսի 1-7-ը։ Ուսումնասիրությանը մասնակցել է 11.480 մարդ։