Ամերիկյան Fox News հեռուստաալիքի կողմից իրականացված հարցման արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 64%-ը Ռուսատանը համարում է ԱՄՆ-ի թշնամի:
Հաղորդվում է, որ տվյալների համաձայան՝ Ռուսաստանն անբարյացակամ երկրների աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նշվում է, որ 2013-ին Ռուսաստանն անբարյացակամ երկիր էր համարում ամերիկացիների 40%-ը:
Հարցվածների 73%-ի կարծիքով՝ Դոնալդ Թրամփը ՌԴ-ին որպես դաշնակից է տեսնում: