Ամերիկացիների մեծամասնությունը համարում է, որ մարու հիմնարար իրավունքներից մեկը հրազեն կրելու իրավունքն է: Այս մասին կարելի է դատել Pew Research Center. հետազոտական կենտրոնի հրապարակած հարցման արդյունքներից:
Կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ 20 տարվա մեջ առաջին անգամ ամերիկացիների մեծամասնությունը կողմ է զենք կրելուն: Այդ իրավունքի իրացման օգտին է արտահայտվել հարցվողների 52%-ը:
Հարցման համաձայն՝ 10 ամերիկացիներից 6-ը կարծում է, որ զենքի առկայության դեպքում կկարողանա ավելի արդյունավետ պաշտպանել իրեն ու մտերիմներին:
Բացի դրանից՝ սևամորթ ամերիկացիների 52% -ը հայտարարել է, որ զենք է կրում միայն պաշտպանության համար: 2012թ.-ին համանման ցուցանիշը կազմել է միայն 29%: