Ամերիկացիների հինգ տոկոսը երբեւիցե չի լսել ԱՄՆ-ում ամենահայտնի հեռուստաալիքներից մեկի՝ CNN-ի մասին։ Այս մասին վկայում են հարցումները, որոնք կատարվել են Pew Research Center-ի կողմից՝ հրապարակված երեքշաբթի օրը։
Հարցումն անկացվել է հետեւյալ թեմայով՝ լրատվական ինչպիսի միջոցներ են մարդկանց հայտնի, որոնց են նրանք վստահում եւ որից են տեղեկատվություն ստանում։ Այսպես, հարցվածների 5% -ը չէին լսել CNN-ի՝ ամերիկյան ամենահայտնի լրատվամիջոցի մասին, 7%-ը մինչ այդ պահը չէին լսել USA Today՝ շուրջ 1 միլիոն տպաքանակ ունեցող համազգային օրաթերթի մասին, 15%-ն առաջին անգամ էին լսում New York Times-ի՝ ԱՄՆ-ում իր ճանաչվածությամբ երրորդ թերթի մասին։
Ամերիկացիների շրջանում հատկապես մեծ մասսայականություն է վայելում հեռուստատեսությունը. 54%-ը վստահում են CNN-ի եթերից ստացված նորություններին, 50%-ը ABC News եւ NBC News հաղորդումներից։ New York Times-ին վստահում են հարցվածների 34%-ը։