ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի բնակիչ Դեն Մաքքոյն աճեցրել է աշխարհի ամենախոշոր լոլիկը: Այս մասին հաղորդում է UPI-ը: Նշվում է, որ բանջարեղենի քաշը 3,8 կիլոգրամ է (8,41 ֆունտ): Գյուղատնտեսը հույս ունի, որ մինչև նոյեմբերի 1-ը Գինեսի ռեկորդների գիրքը կգրանցի իր հպարտության արտասովոր առարկան: Մաքքոյը գրեթե 4 կիլոգրամ կշռող հսկային կոչել է Մեծ Զաք:
Լոլիկի կշռման արարողությունը տեղի է ունեցել «Մեծ դդմի ընկերակցություն» կազմակերպության ներկայացուցիչների ներկայությամբ: Այդ ընկերակցությունը կազմակերպում է խիստ խոշոր մրգերի ու բանջարեղենի ամենամյա ցուցադրություններ:
Որպեզի լոլիկը չկոտրի այն թուփը, որի վրա աճում է, հողագործը ստիպված այն կապել է իր կնոջ նեյլոնե զուգագուլպաներով: Մաքքոյը նախատեսում է հսկա բանջարեղենի սերմերը բաժանել իր բոլոր հարևաններին, իսկ մնացյալը վաճառքի հանել բարեգործական աճուրդում: