տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացին Օբամային խնդրել է «ձեռք չգցել» իր ընկերուհուն (տեսանյութ)

Ամերիկացին Օբամային խնդրել է «ձեռք չգցել» իր ընկերուհուն (տեսանյութ)

107
0

pic_843f849bcca006e03d1c3aad7e104361

Չիկագոյում մի երիտասարդ խնդրել է նախագահ Բարաք Օբամային՝ չդիպչել իր ընկերուհուն: Այս մասին գրում է The Washington Post-ը: Միջադեպը տեղի է ունեցել կոնգրեսի ընտրությունների ժամանակ:

Իր քվեաթերթիկը լրացնելիս Օբաման հայտնվել է Այա Քուփեր անունով կնոջ մոտ: Այայի կողքով անցնող նրա փեսացուն հանկարծ դիմել է Օբամային. «Պարոն նախագահ, խնդրում եմ մի դիպչեք իմ ընկերուհուն»: Օբաման նախ ասել է, որ մտադիր չէր նման բան անելու, սակայն առաջարկել է Այային համբուրել իրեն: «Հիմա ձեր փեսացուն հաստատ կխանդի», — կատակել է Օբաման: