տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացի սենատորները Օբամային կոչ են անում ցամաքային գործողություններ սկսել Իսլամական պետության դեմ

Ամերիկացի սենատորները Օբամային կոչ են անում ցամաքային գործողություններ սկսել Իսլամական պետության դեմ

100
0

image-resizer

Միանգամից մի քանի անվանի հանրապետականներ դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ցամաքային գործողություններ սկսել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ եթե հիմա Իսլամական պետության դեմը չառնենք, ապա արդյունքում այն գրոհելու է ԱՄՆ-ն․ «Նրանք պատրաստվում են այստեղ գալ։ Որպեսզի ոչնչացնենք ԻՊ-ն, անհրաժեշտ է սպանել կամ գերեվարել նրանց առաջնորդներին։ Նախագահը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի։ Դա ոչ միայն Իրաքի կամ Սիրիայի, այլ նաև մեր պայքարն է», — ասել է  Գրեմը։

Նման կարծիք է հայտնել նաև Ջորջ Բուշ ավագի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ջեյմս Բեյքերը։