ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շեֆերը իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ միասին գտնվում է Նյու Յորքում՝ կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը. հաղորդում է APA գործակալությունը:
Շեֆերը չի ստույգ նշել, թե երբ տեղի կունենա հանդիպումը:
Նշվում է, որ սեպտեմբերի 19-25-ը Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը, որի շրջանակներում համանախագահները որոշել են անցկացնել նաև Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում: