Ամերիկացի հեռուստահաղորդավար և կատակերգակ Թրևոր Նոյն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ում հայերի վերաբերյալ՝ Daily Show հաղորդման ժամանակ օգտագործելով «կեղտոտ հայ» արտահայտությունը:
«Դա իսկապես ծիծաղելի է: Դա նույնն է, երբ ինչ-որ մեկն ասի. «Ես ամենահանդուրժող մարդն եմ. հարցրեք այն կեղտոտ հային»,- ասել է հաղորդավարը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի խոսքն իր «կայուն հանճարեղության» մասին:
Հաղորդման եթերից հետո ԱՄՆ-ի փաստաբանների հայկական միությունն իր դժգոհությունն է հայտնել հաղորդավարի արարքի կապակցությամբ և պահանջել Daily Show-ից ներողություն խնդրել հայերի հասցեին վիրավորական արտահայտության համար:
Վիրավորական արտահայտությունը հնչում է տեսանյութի 0:40 վայրկյանից: