տուն ժամանց Շոու-բիզ American Music Awards-ի գլխավոր մրցանակը ստացել է Թեյլոր Սվիֆթը

American Music Awards-ի գլխավոր մրցանակը ստացել է Թեյլոր Սվիֆթը

270
0

Taylor Swift photo.singersceleb.blogspot-1058

Ամերիկացի քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթն American Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Տարվա երգիչ» անվանակարգում՝ առաջ անցնելով Ջասթին Թիմբերլեյքից և Ռիհաննայից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Nokia թատրոնում և հեռարձակվել է ABC հեռուստաալիքով։ Հաղթողին ընտրել են օգտատերերը՝ համացանցում անցկացված քվեարկության միջոցով։

23-ամյա Սվիֆթը հաղթող է ճանաչվել նաև երեք այլ անվանակարգերում, այդ թվում լավագույն ալբոմի համար (Red)։ Մակլերմոր&Ռայան Լուիս նոր դուետը լավագույնն է ճանաչվել «Լավագույն հիփ-հոփ կատարող» անվանակարգում։ Ջասթին Թիմբերլեյքը հաղթել է 5 անվանակարգերից 3-ում, այդ թվում՝ «Տարվա լավագույն փոփ-ռոք երգիչ» անվանակարգում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here