տուն Լուրեր Ամենաբարդ բանը ինքնուրույն ապրելն է. Երվանդ Մանարյան

Ամենաբարդ բանը ինքնուրույն ապրելն է. Երվանդ Մանարյան

167
0

maxresdefault

Ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, araratnews.am-ի հետ զրույցում, դժվարացավ խոսել անկախության այս 23 տարիներին ունեցած ձեռքբերումների մասին, սակայն նշեց` կարևորը երևույթն է, իսկ մնացած խնդիրների լուծումն ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի ամեն ինչ ավելի կատարյալ դառնա:

«Չեմ կարող ասել`անկախության տոնը շատ մեծ շուքով նշվեց. շուքը միայն տոնական երևույթները չեն, անկախության ձեռքբերումների հետ միասին հասարակության համար դժվարություններ էլ են եղել, որոնց հետքերն ընտանիքներում այժմ էլ նկատվում են» ,- ասաց Երվանդ Մանարյանն ու հույս հայտնեց` գուցե տարիներ հետո ավելի շքեղ կերպով նշվի, իսկ հիմա շատ ընտանիքներ կան, որոնք այդ օրերի հետ կապված ծանր հուշեր ունեն.

«Ունեցել ենք զոհեր, կորուստներ, ոչինչ հեշտ ու հանգիստ չի տրվել: Պետք է մի փոքր մտածել այն մարդկանց մասին, ովքեր շատ լուրջ կորուստներ են ունեցել այդ տարիների ընթացքում: Ամեն դեպքում, հպարտ ենք, որ ինքնագլուխ ենք, մնում է` կարողանանք հաղթահարել խնդիրները, ապագա սերունդներին էլ սովորեցնենք` ամենաբարդ բանը ինքնուրույն ապրելն է»:

Շողիկ Գալստյան