տուն Քաղաքական Միջազգային Ամենաագրեսիվ վարորդները Մեծ Բրիտանիայում են, հանգիստները` Թուրքիայում

Ամենաագրեսիվ վարորդները Մեծ Բրիտանիայում են, հանգիստները` Թուրքիայում

70
0

roadrage

Փորձագետները հարցում են անցկացրել աշխարհի 20 երկրների 3 հազար վարորդների շրջանում` պարզելու, թե որտեղ են ապրում ամենաանհանդուրժող վարորդները:

Ամենաանզուսպն ու ագրեսիվ պահվածք դրսևորողները բրիտանացի վարորդներն են: Բրիտանացի յուրաքանչյուր վարորդ կայնքում գեթ մեկ անգամ դարձել է մեկ այլ վարորդի կողմից ոչ համարժեք գործողության զոհ, կամ հենց ինքն է նման պահվածք դրսևորել: Ըստ գիտնականների` ագրեսիայի ամենավառ դրսևորումներից են  ձեռնաշարժումներն ու հայհոյանքը: Շատ են նաև դեպքերը, երբ մեկ այլ վարորդի դիմաց կտրում և ճանապարհ են փակում:

Որոշ ցուցանիշներով բրիտանացիներն ավելի ագրեսիվ են եղել, քան իտալացիները, որոնց համարում են ամենատաքարյունները Եվրոպայում:

Ագրեսիվության մակարդակով բրիտանացիներին մոտ են չեխերը, ֆրանսիացիներն ու գերմանացիները: Ագրեսիայի ամենացածր աստիճանն արձանագրվել է Թուրքիայում: Չնայած այստեղի ճանաարհներին կարգուկանոնի բացակայությանը, վարորդներն իրար հազվադեպ են վիրավորում: