տուն Լուրեր Ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում

Ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում

92
0

14803075_1119198411468130_189624671_o.thumb

Աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող 10 քաղաքներից 8-ը գտնվում են Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Birgün թերթի կայքը:

Ajans Press-ի կողմից կատարված մամուլի հրապարակումների ուսումնասիրության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ թուրքական այդ քաղաքներն են՝ Բաթմանը, Հաքքարին, Գազիանթեփը, Սիիրտը, Աֆյոնը, Քարամանը, Իգդիրը, Սպարտան:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ եվրոպական  խոշորագույն քաղաքներից ամենաաղտոտված օդն ունեցող մեգապոլիսը Ստամբուլն է: Իսկ ընդհանրապես ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքը Մակեդոնիայի Տետովա քաղաքն է:

Յուրաքանչյուր տարի օդի աղտոտվածության պատճառով ավելի քան 7 մլն մարդ է մահանում: Ընկերության համաձայն՝ մամուլում մեկ տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ  9.755 հրապարակում է կատարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am