Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փախստականների անվան տակ ամեն օր մինչև 100 զինյալ է հատում թուրք-սիրիական սահմանը։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։
Նա հայտարարել է, որ այդ մասին են վկայել իրենց հետախուզական տվյալները, այդ թվում նաև ռադիորսումները. «Յուրաքանչյուր գիշեր Ռեյհանլըի շրջանում սահմանը հատում է «Ջաբհաթ ալ-Նուսրայի» մինչև 100 ծայրահեղական, իսկ Ջերաբլուսի շրջանում՝ ԴԱԻՇ-ի զինյալները»։
Գեներալը հավելել է, որ ստուգտված տվյալների համաձայն, զինյալները փախստականների անվան տակ երթևեկում են թուրք-սիրիական սահմանային անցակետերով։