Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի հանդիպման նախօրեին հայտարարել է, որ իր թիմը շատ քիչ պահեր է ստեղծում։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է նվազեցնել սխալների թիվը։
«Մեր բոլոր խնդիրների պատասխաններն ունենք, սակայն դրանք դեռևս այնքան էլ լավը չեն։ Եղել են խաղեր, որոնցում մենք ավելի լավ էինք դրևորում մեզ, քան մրցակիցները, սակայն զիջում էինք նրանց անհատական սխալների պատճառով։ Մենք նաև քիչ պահեր ենք ստեղծում։ Դուք չեք լսի, որ ասեմ՝ «Ամեն ինչ մեր դեմ է»։ Ո՛չ, մենք սխալներ ենք գործում, և մեզ չի հերիքում սրությունը հարձակումների ժամանակ։ Ամեն ինչ շատ հասարակ է», — ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։