տուն Հասարակություն Իրավական Ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 7-ին

Ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 7-ին

126
0

Նկատել եմ, որ դատարանը բողոքը լսելիս եղել է անաչառ: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նշելով, որ դատարանը բոլոր կողմերին թույլ է տվել արտահայտել իրենց տեսակետները:

Հարցին՝ իսկ եթե դատարանը մերժի փաստաբանների վերաքննիչ բողոքն ու Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնի անփոփոխ, այդ դեպքո՞ւմ էլ կշարունակեն համարել, որ դատարանն եղել է անաչառ, Ալումյանն ասաց. «Ո՛չ, հնարավոր չէ օբյեկտիվ դատարանը օբյեկտիվ որոշում կայացնի, և մեր փաստարկները չընդունվեն»:

Ալումյանը չպատասխանեց հարցին, թե ի՛նչ սպասելիքներ ունեն դատարանից. «Ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 7-ին»:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել ՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կհրապարակվի 2 օրից՝ փետրվարի 7-ին: