ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՌԴ հաջորդ նախագահը կին լինի, չի բացառել այդ հնարավորությունը. հաղորդում է Ria.ru-ն:
«Ամեն ինչ հնարավոր է», — ասել է Պուտինը:
Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել էր Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: