Այսօր Ազգային ժողովի այգում հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները, վարչապետը, ԱԺ նախագահը և պատգամավորներ:
«Հույսով մենք միշտ պիտի ապրենք» ,-ԳԱԼԱ-ի այն հարցին , թե հույս ունե՞ք, որ հոկտեմբերի 27-ը երբևէ կբացահայտվի, այսպես պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք ցավով ենք հիշում այս ոճրագրոծությունը դատապարտում ենք և այսօր ես վստահ եմ, որ ամեն ինչ արվեց պատկան մարմինների կողմից , որպեսզի իրականությունը բացահայտվի և այսօր ունենք այն, ինչ որ ունենք »,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հովիկ Աբրահամայնը կարծում է, որ եթե հանրության մեջ ինչ-որ կասկած կա, ապա պատկան մարմինները պետք է հետևողական լինեն, միևնույն ժամանակ վարչապետը համոզմունք հայտնեց, որ ժամանակին ամեն ինչ արվել է:
ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե ընդդիմադիրների համոզմամբ, եթե իշխանափոխություն լինի, հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ կբացահայտվի, քանի որ դա ընդամենը քաղաքական կամքի բացակայություն է, վարչապետն այսպես արձագանքեց. «Էն ժամանակ, որ զբաղվում էին այս գործով պատկան մարմինները, բոլորը ցանկանում էին, որ այդ դեպքը բացահայտվի և կային հարազատ մարդիկ՝ ի դեմս վարչապետի, և մարդիկ զբաղվում էին, որ իրոք իրականությունը բոլորն իմանան, որովհետև հանրությունը սպասում էր, էնպես չի, որ բոլոր ռեսուրսնները չենք օգտագործել»:
Մանրամսները՝ galatv.am-ում: