Աշխարհի շատ երկրներում աղջիկները միջնակարգ դպրոցներում տղաներից ավելի լավ են սովորում։ Աղջիկների ցուցանիշները կապված չեն այդ երկրներում սեռերի հավասարության աստիճանից, տնտեսական իրավիճակից կամ սոցիալական զարգացումից։
Նման եզրակացության են եկել ամերիկացի մի խումբ գիտնականներ՝ ուսումնասիրելով 74 երկրներում շուրջ 15 մլն աշակերտների ցուցանիշներ։ Այս մասին ասվում է Intelligence ամսագրում տպագրված հոդվածը և Միսուրիի համալսարանի մամուլի հաղորդագրությունում։
Գիտնականներն աշխատել են ՄԱԿ-ի հետ 2000-2010 թվականների։ Ի տարբերություն նախորդ հետազոտությունների, երբ ուսումնասիրվել են միայն մաթեմատիկա առարկայի ցուցանիշները, որոնցում տղաներն ավելի ուժեղ են, այս անգամ հաշվի են առնվել նաև ընթերցանություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանույուն առարկաների ցուցանիշները։ Պարզվել է, որ 70 տոկոս դեպքերում աղջիկներն ավելի լավ են սովորում, քան տղաները։ Բացառություն են կազմել Կոլումբիան, Կոստա Ռիկան, ինչպես նաև հնդկական Հիմաչա Փրադեշ նահանգը։ Այս երեքին միավորում է միայն այն, որ այնտեղ սուրճ է աճեցվում։
Զարգացող երկրներում սեռերի առաջադիմությանը գրեթե նույնն է, իսկ ահա մեծ տարբերությունը նկատվում է այն երկրներում, ուր սեռերի հավասարության հետ խնդիրներ կան։ Կատարում, Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում նկատվում է աղջիկների առաջադամիության գերակայություն տղաների առաջադիմության նկատմամբ։