Դալլասի պահեստում Amazon-ի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. այդ պահեստ էր այցելել ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, գրում է Bloomberg -ը՝ հղում անելով ընկերության աշխատակիցներին ուղարկված հաղորդագրությանը:
Ընդ որում՝ ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարակված աշխատակիցը վերջին անգամ այցելել էր պահեստ երկուշաբթի, որից հետո այդ տարածքում կատարվել էին ախտահանիչ գործողություններ:
Նշվում է, որ Amazon-ում դեռեւս պաշտոնապես չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
Չորեքշաբթի Ջեֆ Բեզոսը չպլանավորված այց էր կարատել Դալլասում ընկերության պահեստ: Նշվում է, որ նա շրջել էր տարածքում պաշտպանիչ դիմակով եւ ձեռքը թափահարելու միջոցով ողջունել աշխատակիցներին: